Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է Վեյկ ան Զեեում
Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ: Այժմ նա իր ակտիվում ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 2-3-րդ տեղերում հաստատված Գիրիին ու Կարյակինին գերազանցելով 1 միավորով:
Հաշվետու տուրում խաղաղ ելք են ունեցել նաև Արկադի Նայդիչ-Լենյեր Դոմինգես, Ֆաբիանո Կարուանա-Անիշ Գիրի և Ուեսլի Սո-Սերգեյ Կարյակին պարտիաները: Ռիչարդ Ռապպորտը պարտության է մատնել Պենտալա Հարիկրիշնային, Լյուկ վան Վելին` Հիկարու Նակամուրային:
Կարուանան, Դոմինգեսն ու Սոն 4-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը: 3-ական միավորով նրանց հաջորդում են Հարիկրիշնան, վան Վելին, Ռապպորտն ու Նակամուրան: Գելֆանդն իր ակտիվում 2 միավոր ունի: Մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է Նայդիչը:
Ավելացնենք, որ հունվարի 21-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը կխաղա Գիրիի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները