Ադրբեջանում քիթ-կոկորդի արտասահմանցի բժիշկները որպես գինեկոլոգ են աշխատում
Ադրբեջանում անպտղության ոլորտում աշխատող պոլիկլինիկաների և «մասնագետների» թվաքանակի աճին զուգահեռ նաև աճում է այն ընտանիքների թիվը, ովքեր տառապում են անպտղությունից: Ասվում է ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքում տեղադրված հոդվածում:
Ըստ պետական կոմիտեի վիճակագրության, Ադրբեջանում 2009թ.-ին 7784 ամուսնալուծված զույգերից 4634-ը (60%) երեխա չեն ունեցել, 2010թ-ին 9061 ամուսնալուծվածներից` 5527-ը (61%), 2011թ.-ին երեխա չունենալու պատճառով 7368 զույգ ամուսնալուծվել է, իսկ վերջին երկու տարիների ընթացքում այդ թիվը հասել է 15000-ի:
Ըստ հեղինակի` այդ մարդկանց դժբախտությունից օգտվում են Ադրբեջանի մասնավոր պոլիկլինիկաների սեփականատերերը` արտասահմանից եկած «բիզնեսով» զբաղվող բժիշկների հետ համատեղ:
Բաքվի բազմաթիվ պոլիկլինիկաներում գինեկոլոգիական օգնություն տրամադրում են Իրանից և Թուրքիայից եկած բժիշկները: Այս բժիշկները տեղում հարմար գներով ծառայություն են մատուցում Ադրբեջանի այն խավին, ում համար մատչելի չէ արտասահմանում բուժվելը:
Նշվում է, որ ժամանած մասնագետները իրենց իսկ երկրներում պահանջված չեն, և հետևաբար կարելի է ենթադրել, որ նրանք միջին և միջինից ցածր կարգի մասնագետներ կամ ուղղակի շառլատաներ են:
«Այս կեղծ փորձագետները նույնիսկ իրենց երկրում և իրենց մասնագիտությամբ (քիթ-կոկորդի բժիշկ ) ճանաչում չեն ստացել, իսկ Բաքու ժամանել են որպես փորձառու գինեկոլոգներ»,- նշում է հեղինակը:
Բաքվի պոլիկլինիկաների ղեկավարները, ԶԼՄ-ները և իհարկե հեռուստաընկերությունը սկսում են զբաղվել ժամանած «մասնագետներին» գովազդելով: Հոդվածում որպես օրինակ բերվում է ադրբեջանական «Lacin» պոլիկլինիկան, որտեղ աշխատում է Իրանից ժամանած մի «մասնագետ»: Այս պոլիկլինիկայի ծառայությունները մշտապես գովազդվում են հեռուստատեսությամբ` ցուցադրելով «հաջողված» դեպքերը և փորձելով գրավել որքան հնարավոր է շատ ընտանիքների:
Նյութում ասվում է, որ իրենց հետազոտության արդյունքում պարզվել է, որ հենց այդ նույն պոլիկլինիկայում կինը միայն նախնական ստուգումների համար պետք է վճարի 150 մանաթ ($192), իսկ տղամարդը նախնական հետազոտության համար` 200-250 մանաթ, իսկ բուժման համար` 200-ից 500 մանաթ:
«Սակայն ոչ ոք չի երաշխավորում, որ ցանկալի արդյունքին են հասնելու, չէ որ բժշկությունը ոչ հստակ գիտություն է»,- հավելում է հեղինակը:
«Այն վնասի մասին, որ այս շարլատանների գործունեության արդյունքում հասցվում է մարդկանց, ոչ մի հստակ հետազոտություն չի արվել, քանի որ նրանք բժշկական ծառայություններ սկսում են մատուցել հենց Ադրբեջանի առողջապահության նախարարության թույտվությամբ»,- ամփոփում է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա