«Մինվալ.ազ». Ադրբեջանցի երիտասարդները բողոքում են ընդդեմ հաճախացած ինքնասպանությունների
Նախօրեին Ադրբեջանի «Դալգա» (Ալիք) երիտասարդական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Բաքվի օպերայի և բալետի շենքի առջև ընդդեմ վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած ինքնասպանությունների: Այս մասին տեղեկացնում է «Մինվալ.ազ» ադրբեջանական լրատվական կայքը:
Հոդվածում ասվում է, որ երիտասարդները ինքնասպանություններ էին նմանակում. մեկը վզին պարան էր գցում, մյուսը հաբեր էր խմում, մեկ այլ երիտասարդ «կտրում էր» երակները: Մյուսները պաստառներ էին բարձրացրել «Ինքնասպան մի եղիր, համառ եղիր», «Սա ներկայացում չէ, սա իրականություն է» կոչերով:
«Դալգա» երիտասարդական շարժման ղեկավար Հաջի Զեյնալին հայտարարել էր, որ այս նոր տարվա 18 օրերի ընթացքում Ադրբեջանում 18 ինքնասպանություն է եղել:
«Այս իրավիճակը նշանակում է, որ երկրում լուրջ սոցիալական խնդիրներ կան: Մենք պահանջում ենք, որ պետությունը հոգ տանի իր քաղաքացիների նկատմամբ»,- ասել է նա:
«Մինվալ.ազ»-ը նշում է, որ ակցիայից հետո երիտասարդները դուրս էին եկել երթի, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրանց և խլել պաստառները:
Ադրբեջանի իշխանությունները երկրում տեղի ունեցած ինքնասպանությունների վիճակագրությունը չեն հրապարակում: Այնուամենայնիվ, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, 2014 թվականի սկզբից Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 18 մարդ:
Ինչպես նաև հայտնի է, որ ինքնասպանություններից երեքը կատարվել են մինչև 18 տարեկան երեխաների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին