Հասարակություն 15:15 20/01/2014

«Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ կյանքի կկոչվի լայնածավալ նախագիծ»

«Բաքվի` 1990 թ հունվարի 13-ից 19-ը ընկած արյունոտ շաբաթը, ինչպես նաև դրան նախորդած` 1988-1989 թ իրադարձությունները, դեռևս մնում են Ղարաբաղյան հակամարտության քիչ ուսումնասիրված էջերի շարքում»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

«Սև հունվարից» 24 տարի անց, ինչպես 20-րդ դարի ընթացքում թվով երրորդ ցեղասպանության, այնպես էլ «Սումգայիթից» անմիջապես հետո սկսված Բաքվի հայերի հետապնդումների, բռնաճնշումների, բռնությունների, սպանությունների և տեղահանության մասին մենք դեռևս քիչ բան գիտենք: Հունվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ջարդերը ընդամենը այն ահասարսուռ գողծողությունների շղթայի գագաթանակետն էին, որոնք տեղի էին ունենում վերջին 2 տարիների ընթացքում և կրում էին Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացվող կազմակերպված հանցագործության բնույթ»,-նշել է Մարինա Գրիգորյանը:

Նա հիշեցրել է, որ 1990 թ հունվարյան ողբերգության և դրանց նախորդած գործողությունների հետևանքով Ադրբեջանի հարյուր հազարավոր հայեր բռնի կերպով տեղահանվել են իրենց դարավոր բնակության վայրից և զրկվել կացարանից ու անձնական գույքից: Ոճրագործության հատևանքով նրանցից շատերը կորցրել են իրենց հարազատներին: Փախստակաների մի մասը հաստատվել է Հայաստանում, իսկ մեծամասնությունը ստիպված էր հառանալ այլ երկրներ: Նրանց մեծ մասը բնակվում է Միացյալ Նահանգներում:

«Արժեքավոր վկայություններն այն մասին, թե ինչի են նրանք ենթարկվել և ականատես եղել, մնում են չպահանջված, չուսումնասիրված և աշխարհին անհայտ: Բաքվի ջարդերի ականատեսների վկայությունների արձանագրման միակ փորձը նախաձեռնվել է հայտնի բաքվեցի լրագրող և հրապարակախոս Իրինա Մոսեսովայի կողմից 90-ական թվականներին` տաք հետքերով: Այդ ուսումնասիրությունների արդյունքը եղել են նրա կողմից գրված երկու գրքերը` «Վանդալիզմը Բաքվում» և «Բաքվի հայերը` գոյությունը և ելքը», որոնցում տեղ են գտել նրա կողմից հավաքված փաստերի միայն մի փոքր մասը: Ընդ որում օբյեկտիվ պատճառներից ելնելով` Մոսեսովան կարող էր խոսել և արձանագրել Բաքվի հայերի միայն աննշան մասի պատմածները: 2008թ-ի հունվարին կյանքից հեռացած Աննա Միխաիլովայի արխիվը, մեր տվյալներով, կորսված է, իսկ փոքր տիրաժով տպագրված նրա գրքերը դարձել են գրադարանային հազվագյուտ գրքեր», - ասել է Մ. Գրիգորյանը:

Նրա խոսքով այսօր` գրեթե քառորդ դար անց, կարիք կա հնարավորության դեպքում գտնել ողբերգության ավելի շատ ականատեսներ, գրանցել նրանց վկայությունները և ներկայացնել միջազգային հանրությանը: Բացի նմանատիպ աշխատանքի պատմական և բարոյական նշանակությունից` այն պետք է լինի նաև կարևոր և անվիճելի փաստարկ հայկական կողմի համար ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ բանակցային գործընթացի ժամանակ:

Ըստ Մ. Գրիգորյանի, այդ նախագծի նշանակությունը ավելի է մեծանում, քանի որ Ադրբեջանը տարիների ընթացքում փորձում է խեղաթյուրել «սև հունվարի» էությունը և մոռացության մատնել Բաքվի բազմահազարանոց հայության, ինչպես նաև այլ ազգությունների ներկայացուցիչների ցեղասպանության, ջարդերի և արտաքսման փաստը:

«Ի տարբերություն Սումգայիթի դեպքերի, Բաքվի դեպքերի հետ կապված չի հարուցվել ոչ մի քրեական գործ, սպանությունների և այլ հանցագործությունների փաստերով ոչ մի հետաքննություն չի անցկացվել, տեղի չի ունեցել ոչ մի դատական գործընթաց»,-ընդգծել է Մ.Գրիգորյանը:

Նրա խոսքերով, Բաքվի դեպքերի հետ կապված շատ քիչ վկայություններ, լուսանկարներ և տեսանյութեր են պահպանվել: Հնարավոր է դրանք առկա են արխիվներում, սակայն դրանք իրենց անհասանելի են:

Մ.Գրիգորյանը նշել է, որ խորհրդային կենտրոնը փաստացի աջակցել է Ադրբեջանի ղեկավարությանը զանգվածային հանցագործությունը թաքցնելու ձգտման մեջ, չնայած այն հանգամանքին, որ հունվարյան այդ օրերին զոհվել են տարբեր ազգությունների ոչ քիչ թվով զինվորականներ և նրանց ընտանիքների տասնյակ հազարավոր անդամներ արտաքվել են քաղաքից:

Բանախոսը տեղեկացնում է, որ այդ բացը լրացնելու համար մշակվել է նախագիծ, որը կոչվում է «25 տարի անց. Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում»:

«Նախագիծը ենթադրում է այժմ ԱՄՆ-ում բնակվող նախկին բաքվեցիների վկայությունների հավաքագրում և տեսագրում, գրքերի հրատարակում, հայտնի «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններում» նախագծի նմանությամբ, որը թարգմանվել է 9 լեզուներով: Նախատեսվում է նաև վավերագրական ֆիլմի նկարահանում»,-ավելացրեց Մ. Գրիգորյանը:

«Ներկայում տեղեկատվություն հավաքելու և կապեր հաստատելու նախնական աշխատանքներ են ընթանում: Մենք արդեն պարզել ենք, թե Ամերիկայի որ նահանգներում և քաղաքներում են կոմպակտ բնակվում Բաքվի հայերը, և, ամենայն հավանականությամբ, գարնանը մեր ստեղծագործական խումբը կմեկնի ԱՄՆ տեսանկարահանումների համար»,- ասել է Մ. Գրիգորյանը:

Նախագծի ղեկավարը նաև հայտնել է, որ Karabakhrecords.info կայքի և «Սովորական ցեղասպանություն. Բաքու, 1990թ. հունվար» ֆիլմի ստեղծումը հանգեցրել է նրան, որ հեղինակին սկսել են դիմել Բաքվի հայերը՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել Ադրբեջանում 1988-1990թթ.-ի իրադարձությունների մասին իրենց հիշողություններով: Որոշներն արդեն տեսաձայնագրվել են և պարունակում են ողբերգության մինչ օրս անհայտ մանրամասներ:

«Այդ ամենը խոսում է այն մասին, որ նման նախագծի իրականացումը հայկական կողմի համար արդիական ու կարևոր պատմա-քաղաքական և տեղեկատվական-քարոզչական խնդիր է»,- ընդգծել է Մ. Գրիգորյանը:

Նա հավելել է, որ Բաքվի հայերի ցեղասպանության 25-ամյա տարելիցի նախապատրաստման շրջանակում կվերահրատարակվեն Իրինա Մոսեսովայի գրքերը, իսկ «Բաքվի հայերը: կյանքն ու ելքը» գիրքը կթարգմանվի անգլերեն:

Հիշեցնենք, որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից: Նախագծի շրջանակում ստեղծվել է Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին հինգ լեզուներով վավերագրական ֆիլմերի շարք, ստեղծվել է Karabakhrecords կայքը, ինչպես նաև վերահրատարակվել և թարգմանվել են մի շարք գրքեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}