ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը չեղյալ է հայտարարել
«Եվրամիությունը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը չեղյալ է հայտարարել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր կայացած նիստի ընթացքում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարաները Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասը կասեցնելու մասին որոշում են ընդունել:
«Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասի՝ «Համատեղ քայլերի ծրագրի» համաձայն՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը 6 ամիս ժամկետով կասեցվում է»,-նշված է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ պատժամիջոցների կասեցումը վերաբերում է իրանական նավթի փոխադրման, տրանսպորտային ապահովագրության և պետրոքիմիական արտադրանքի վաճառքի ոլորտին:
Նկատենք, որ այսօր առավոտյան ԻԻՀ փոխնախագահ, ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Իրանն այսօրվանից դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ.. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, այսօրվանից սկսեց գործել:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Ինչի՞ դիմաց է Իրանը հրաժարվում ուրանի 20 տոկոս հարստացումից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում