Ժաննա Ֆրիսկեն տառապում է քաղցկեղով
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը, Դմիտրի Շեպելյովը, հայտարարել է, որ երգչուհին տառապում է քաղցկեղով: Ինչպես փոխանցում է «Գազետա.ռու» կայքը, այս մասին գրված է երգչուհու պաշտոնական կայքէջում:
«Մեր ընտանիքին բաժին է ընկել դաժան փորձություն: Ժաննան հիվանդ է քաղցկեղով: Մենք շարունակում ենք պայքարել նրա կյանքի համար և ոչ մի րոպե չենք դադարում հավատալ: Դիմում ենք բոլորին միակ խնդրանքով՝ աջակցեք մեզ բարի խոսքով և աղոթքով», - կայքը մեջբերում է Շեպելյովի խոսքերը:
Ժաննայի մոտ հայտնաբերված գոյացության մասին մանրամասներ հայտնի չեն: Ժաննա Ֆրիսկեն 39 տարեկան է: Նախորդ տարի երգչուհու ընտանիքում ծնվել էր նրանց առաջնեկը: