Լյուքս Ստեփանյանի հոր ինքնասպանության փորձը կանխած դատական կարգադրիչները խրախուսվել են
Դատական կարգադրիչները բարեխիղճ աշխատանքի արդյունքում խրախուսվել են, տեղեկացնում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Հունվարի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության քրեական գործով դատական նիստը հետաձգվելուց հետո տուժողի հայրը դատարանի 2-րդ հարկի բազրիքից (ճաղավանդակ) իրեն ցած գցելու եղանակով փորձել է ինքնասպանություն գործել: Ինքնասպանության փորձը կանխել են դատական կարգադրիչներ արդարադատության սերժանտներ Վահե Սահակյանը և Հայկ Մանթաշյանը, արդարադատության կրտսեր սերժանտ Արսեն Շառյանը, արդարադատության ավագ Էդգար Էլարյանը` ստորաբաժանման պետ արդարադատության մայոր Մանվել Մնացականյանի ղեկավարությամբ:
Վերաքննիչ քրեական դատարանի բակի Ոստիկանության ուղեկցող մեքենայից էլ կալանավոր Արմեն Մարտիրոսյանը 2013թ-ի դեկտեմբերի 11-ին դիմել է փախուստի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Ալեքսան Ղազարյանը, նկատելով դա, հետապնդել է փախուստի դիմած կալանավորին և Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտակայքում վնասազերծել նրան:
Oգնության եկած մյուս դատական կարգադրիչների ուղեկցությամբ Մարտիրոսյանին տարել են Վերաքննիչ քրեական դատարան և հանձնել կալանավորներին ուղեկցող գումարտակի ոստիկաններին: