Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել
Ադրբեջանցի հաքերները հայկական մի շարք կայքեր են կոտրել: Ադրբեջանական արդեն ավանդական դարձած հունվարի 20-ի այս անգամվա հարձակումից մոտ 60 կայք է տուժել:
Panorama.am-ի թղթակցին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կոտրված կայքերի մի մասն արդեն վերականգնվել է և հավելեց, որ ադրբեջանցի հաքերների հարձակումից տուժել են նաև Արցախի մի քանի գերատեսչությունների կայքեր, բիզնեսի հետ կապված կայքեր և այլն:
«Հունվարի 20-ն իրենց համար ստաբիլ օր է, հաջորդ հարձակումը կլինի փետրվարի վերջ, էլի պետք է սպասել այդ օրերին»,- ասաց մասնագետը և հավելեց. «Կարող է ինչ-որ մի թույլ կայք կոտրեն սերվերի վրա, ներխուժեն դրա ներս ու ավելի պաշտպանված կայքերը վտանգվեն: Լինում է, որ մի քանի կայք նույն ընկերությունն է արտադրել, այդտեղ խոցելիություն են գտնում ու այդպես միանգամից շատ կայքեր են կոտրում, բայց իրականում դա մի հարթակ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան