Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` փորձելով հերքել ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողության փաստը:
Այս կապակցությամբ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանն ասաց, որ ՊԲ-ն արդեն իսկ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ տվյալ պահին նպատակահարմար չի համարում անդրադառնալ Ադրբեջանի ՊՆ արձագանքին:
«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա առաջիկայում ևս կանդրադառնաք»,- հավելեց նա:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը, նահանջելուց առաջ, հարձակման ենթարկած մարտական հենակետերում քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ են թողել:
Հավելենք, որ ոչ պաշտոնական տեղեկություններով, ադրբեջանական կողմը 3-4 կորուստ է ունեցել, նաև վիրավորներ, սակայն հայկական կողմը վերջիններիս հնարավորություն է տվել սպանվածներին ու վիրավորներին դուրս բերել չեզոք գոտուց:
Նախորդիվ`
ԱԳ նախարարները գնահատական են տվել ադրբեջանական դիվերսիոն փորձերին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան