Ժամանակակից բյուրեղագրության հիմնադրման 100-ամյակն է
Այս տարի նշվում է ժամանակակից բյուրեղագրության հիմնադրման հարյուրամյակը: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունը:
Ուղերձում ասված է. «Մենք նշում ենք նորարարական առաջընթացի 100 տարին:
Բյուրեղագրությունը հիմնարար նշանակություն ունի նյութի կառուցվածքը հասկանալու հարցում: Այն չափազանց կարևոր դեր ունի նյութագիտության, առողջապահության, գյուղատնտեսության և կենսատեխնոլոգիայի ասպարեզներում:
Այսօր բյուրեղագրությունը կառուցվածքային գիտությունների առանցքում է. այն բացահայտում է հանքային նյութերի և կյանքի մոլեկուլների կազմությունը, գիտնականներին օգնում նախագծել նոր սերնդի նյութեր և կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ:
Բյուրեղագրությունը կարևոր տեղ ունի, քանի որ մենք ձգտում ենք հասնել ներառական կայուն զարգացման. քաղաքականություններ, որ նպաստավոր են մարդկանց և մոլորակի համար:
Երախտագիտություն եմ հայտնում UNESCO/ՄԱԿԳՄԿ-ին, ինչպես նաև Բյուրեղագրության միջազգային միությանը և մյուս բոլոր գործընկերներին:
Շնորհակալություն, որ ձգտել եք օգնել հասարակություններին՝ շահագործելու գիտությունների ամբողջ ներուժը հանուն կայուն զարգացման: Եկեք Տարին վերածենք մեծ հաջողության»:
Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը 2014 թվականը հայտարարեց որպես Բյուրեղագրության միջազգային տարի: Նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածության մակարդակը բյուրեղների ներուժի վերաբերյալ, խորացնել համագործակցությունը և գործընկերություններ հաստատել ամբողջ աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան