Ջ. Ուորլիք. Միջադեպը բացասական ազդեցություն կունենա գործընթացի վրա
Բռնությունն ու լարվածությունը շփման գծում խարխլում են բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված ջանքերը: Twitter-ի էր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծից տարբեր հատվածներում սահմանագծի հատման փորձեր են իրականացրել, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել: Չնայած Ադրբեջանը պաշտոնապես հերքում է միջադեպի եղելությունը, սակայն ոչ պաշտոնական տեղեկություններով, ադրբեջանական կողմը 5-6 կորուստներ ունի:
Նախորդիվ`
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Նոր դիվերսիա` ազդանշան քաղաքական նահանջի մասին
Ադրբեջանը հաղորդում է 4 վիրավորների առկայության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում