ՊՆ. Հրադադարի ռեժիմի կանոնների խախտումը 10 անգամ ավելացել են
«Ադրբեջանը սահմանագծի ողջ երկայնքով կրակահերթեր է իրականացնում հայկական մարտական հենակետերի ուղղությամբ, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը 10 անգամ ավելացել են»,- Panorama.am-ի հարցին, թե ինչ իրավիճակ է այժմ սահմանագծին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչպես են իրավիճակի նման զարգացումներին արձագանքում հայկական առաջապահ ստորաբաժանումները, նշեց. «Ադրբեջանը հիմնականում անկանոն կրակահերթեր է իրականացնում, իսկ մեր դիրքապահները հակառակորդի լռեցնելուն ուղղված գործողություններ են իրականացնում սահմանի այն հատվածներում, որտեղ հակառակորդը նպատակային կրակ է իրականացնում»:
«Իրականում նրանք վախից են կրակում, քանզի գիտեն, որ նախօրեին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները չեն մարսելու, պատժելու ենք»,- ընդգծեց նա:
Հարցին, կան արդյոք նոր զոհեր կամ վիրավորներ, մամուլի խոսնակը կարճեց` «Ոչ, չկա»:
Նախորդող`
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Նոր դիվերսիա` ազդանշան քաղաքական նահանջի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան