Գյուլբենկյան հիմնադրամը օգնություն է տրամադրելու նաև Հայաստանում ապաստանած սիրիահայ ուսանողներին
Պատերազմից խույս տված հազարավոր սիրիացի ուսանողներ այժմ կանգնած են իրենց ուսումը շարունակելու դժվարության առջև: Այդ նպատակով ՄԱԿ Քաղաքակրթությունների երկխոսության հարցերով նախկին բարձրագույն հանձնակատար Խորխե Սամփայոն այլ կազմակերպությունների հետ հիմնադրեց Սիրիացի ուսանողների համար համաշխարհային գործընկերությունը (Global Partnership for Syrian Students), որի նպատակն է լուծել այս ուսանողների կրթաթոշակի վճարման հարցը, ինչպես նաև օգնել, որպեսզի իրենց ապաստանած երկրներում ուսանողները կարողանան շարունակել իրենց կրությունը: Այս ծրագրին մինչև 2015 թվականը օժանդակելու է Գյուլբենկյան հիմնադրամը ` հալեպահայ աշակերտներին տրամադրելով մոտ 200.000 եվրո: Գրում է «Եռագոյն» կայքը:
Հղում կատարելով հիմնադրամին, հայտնում է նաև, օգնություն է տրամադրվելու Հայաստանում ապաստանած սիրիահայ ուսանողներին:
Այստեղ գտնվող շուրջ 350 սիրիացի ուսանող պետք է ստանան Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի աջակցությունը:
Սիրիայում նախակրթական և միջնակարգ դպրոցները նույնպես պատերազմի հետևանքով մեծ վնասներ են կրել: Հիմնադրամը այդպիսի 22 դպրոցների համար շուրջ 1250 հազար եվրո գումար կտրամադրի, որպեսզի հազարավոր երեխաներ կարողանան իրենց ուսումը շարունակել:
Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի խնամակալների խորհուրդը դեռ 2013 թվականի նոյեմբերին որոշել էր սիրիահայերին տրամադրել 120 հազար եվրո օգնություն, որը լինելու է Բերիոյ թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանի գլխավորությամբ գործող մի խումբ կազմակերպությունների վերահսկողության տակ:
Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի կողմից տրամադրված գումարը պետք է ուղղվի ոչ միայն Հալեպի համայնքի վերականգնմանը, այլև մյուս համայքնենրին, այդ թվում Դամասկոսի հայությանը: Հիմնադրամը անցած տարի Սիրիայից մեկնած գաղթականներին հատկացրել էր 80 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա