Դավիթ Հակոբյան. Հասարակության քաղաքական զարկերակը հրավառության մեջ էր (Տեսանյութ)
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ հանրահավաքին Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մասնակցել է «հասարակության պուլսը շոշափելու համար»: Եկել է եզրակացության, որ հասարակության քաղաքական զարկերակը հրավառության մեջ էր:
«Նման մեծ չափով մարդկանց մասնակցություն ոչ ոք չէր սպասում, այդ առումով հասարակությունը բարոյաքաղաքական վերելքի մեջ է, երբ կհասնի կուլմինացիան, ես չգիտեմ, բայց որ պայքարի համար հասարակությունը պատրաստ է կանգնելու, դա ցույց տվեց հանրահավաքը»,-ասաց Հակոբյանը, ավելացնելով, որ նույն հանրահավաքից նաև մեծ հիասթափություն է ապրել:
Հակոբյանի խոսքի մանրամասները` տեսանյութը: