Ռուսական 24 ուղղաթիռներն արդեն Ադրբեջանում են
Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին մատակարարվող «ՄԻ-35Մ» ուղղաթիռների ներկրման գործընթացը: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ վերոնշյալ գործարքը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կայացել է դեռևս 2010 թվականին, իսկ մատակարարումները սկսվել են 2011 թվականի դեկտեմբերից:
Ներկայումս, ՌԴ-ից պատվիրված 24 ուղղաթիռները Ադրբեջանում են:
Հիշեցնենք, որ «ՄԻ-24» ուղղաթիռի բազայի վրա մոդեռնիզացված «ՄԻ-35» ուղղաթիռները նախատեսված են զրահապատ տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերի կրակային աջակցման, դեսանտային ուժերի տեղակայման ու էվակուացիայի, ինչպես նաև` բեռների տեղափոխման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները