Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը մասնակցել են նաև թուրքեր
Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցում հունվարի 19-ին մատուցվել է հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ 2007 թ. նույն օրը ահաբեկչության զոհ դարձած թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ողբերգական մահվան: Այնուհետև վիեննահայ համայնքային կառույցների և, մասնավորապես, Ավստրիայի հայկական ուսանողական միության համատեղ ուժերով համայնքի սրահում կազմակերպվել է Հրանտ Դինքի կյանքին ու գործունեությանը նվիրված ցերեկույթ: Հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հոգեհանգստյան պաշտոնի մատուցմանը և հաջորդած միջոցառմանը մասնակցել է Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Ցուցադրվել է Հրանտ Դինքի կյանքի և գործունեության մասին պատմող կեսժամանոց կինոժապավեն: Նախկինում թուրքահպատակ, ներկայումս ավստրաբնակ Այլին Կույուչյանի և դերսիմցի Սելին Դեվլեթլի-Միրաքյանի կողմից ներկայացվել են Հրանտ Դինքի գործունեությանն առնչվող առանձին դրվագներ:
Միջոցառմանը ներկա են եղել Վիեննայի հայության, ինչպես նաև թուրք և քուրդ համայնքների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան