«Եթե մարդն ուզում է քաղաքականության մեջ լինել, պիտի հրապարակային գործի». Արամ Սարգսյան
«Հրապարակ»-ը ներկայացրել է հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հարցին` Ռոբերտ Քոչարյանն է ակտիվացել` անողոք քննադատության ենթարկելով Տիգրան Սարգսյանի գործունեությունը, Ձեր կարծիքով, որո՞նք են նման ակտիվացման շարժառիթներն ու նպատակները, Ա. Սարգսյանը պատասխանել է. «Քոչարյանը Հանրապետական կուսակցության պաշտպանած նախագահի թեկնածուն է, ինքը քննադատում է Հանրապետական կուսակցության այսօրվա գործով վարչապետին, դա Հանրապետական կուսակցության ներքին խնդիրն է, ցավում եմ, որ այսօր դա մեր ժողովրդի համար դարձել է բեստսելեր:… Քոչարյանի պահվածքը հայ ժողովրդի, հասարակության հետ կապ չունեցող գործընթաց է: Քոչարյանը միշտ էլ ուզեցել է քաղաքականություն վերադառնալ, ինքն այդ մասին հայտարարվել է, բազմաթիվ լրատվամիջոցներ, կայքեր է պահում, իր գրասենյակով բոլոր գործընթացների մասին տեսակետներ է հայտնել: Ես այն կարծիքին եմ, որ մարդը, եթե ուզում է քաղաքականության մեջ լինել, պիտի հրապարակային գործի»:
Արամ Սարգսյանը հավելել է.«Ես միշտ ասել եմ` ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը ժողովրդավարական ընտրություններով ձևավորված իշխանությունն է, որի արդյունքում պիտի անջատվեն դատական, օրենսդիր մարմիններ, եթե հանրապետության դատական մարմինները տարանջատ լինեին, էսօր Ռ. Քոչարյանի, Տ. Սարգսյանի, Ա. Մովսիսյանի տված հարցազրույցներից հետո դատախազությունը քրեական գործ պիտի հարուցեր: Դրանք տեղեկություններ են հանցագործության մասին: Բայց քանի որ էդ դատախազությունն էլ հանրապետական թիմի մի մասնիկ է, էդ գործընթացը տեղի չի ունենում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան