Իրանի նախագահ Հասան Ռոհանին վաղը կմեկնի Դավոս
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով վաղը կմեկնի Շվեյցարիա»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ նախագահի գլխավոր խորհրդական Մոհամմադ Ռեզա Սադեղը:
Հասան Ռոհանիի խորհրդականը տեղեկացրել է, որ նախագահը Դավոսում երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովին մասնակից երկրների ղեկավարների հետ, հարցազրույցներ կտա միջազգային ԶԼՄ-ներին:
Նշենք, որ իրանագետ Ա. Իսրայելյանը, Panorama.am կայքում թողարկված իր մեկնաբանության մեջ, անդրադառնալով Դավոսի տնտեսկան համաժողովին Իրանի մասնակցությանը, նշել էր.
«Տնտեսական պատժամիջոցների վերացման պայմաններում Դավոսյան համաժողովը հիանալի առիթ է Իրանը նորովի ներկայացնել օտարկերյա ներդրողներին: Եթե Նյու Յորքը Թեհրանի համար հաջող էր քաղաքական առումով, ապա Դավոսում կարող է դրվել Իրան-Արևմուտք տնտեսական մեծ համագործակցության սկիզբը: Անցնող ամիսների ընթացքում Իրանի նոր իշխանություններին հաջողվեց քաղաքական առումով ճեղքել միջազգային մեկուսացվածությունը. Կարճ ժամանակում Իրանը կարողացավ վերակագնել տարածաշրջանում իր երբեմնի ունեցած քաղաքական դերն ու նշանակությունը. Այժմ տնտեսությունը վերականգնելու ժամանակն է»:
Հավելենք, որ Իրանի նախագահ ընտրվելուց հետո սա կլինի Հասան Ռոհանիի երրորդ արտերկրյա, իսկ առաջին եվրոպական այցը, մինչ այդ նա եղել էր Բիշկեկում (Շանհայի համագործակցության կազմակերպության նստաշրջան) և Նյու Յորքում (ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջան):
ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր պաշտոնավարման ընթացքում չի մասնակցել Դավոսյան տնտեսական համաժողովին. Ահմադինեժադի օրոք սույն համաժողովին Իրանը ներկայացրել են նախագահի գլխավոր խորհրդական Սամարե Հաշեմին, ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին և այլ պաշտոնյաներ:
Նախորդող հրապարակումներ՝
Սալեհի. Իրանը դադարեցնում է ուրանի 20% հարստացման աշխատանքները
ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը չեղյալ է հայտարարել
ԱՄՆ-ն ևս չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Ինչի՞ դիմաց է Իրանը հրաժարվում ուրանի 20 տոկոս հարստացումից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում