Ստրասբուրգ մեկնելու համար Փոստանջյանը գումար է խնդրել ԱԺ-ից
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, որ մտադիր է մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, օրերս դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար ԱԺ նախագահին խնդրել է խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել: Սակայն, ինչպես պարզել է թերթը, նա Հ.Աբրահամյանի անունից մերժում է ստացել:
«Ուշագրավն այն է, որ ԵԽԽՎ պատվիրակության նախկին անդամ Փոստանջյանին Ստրասբուրգ հրավիրել է ԵԺԿ խմբակցությունը, որը սակայն, չի հոգացել նրա ճանապարհային ծախսերը: Թե ինչու է ԵԺԿ-ն այդպես վարվել, մնում է անհասկանալի. սովորաբար հրավիրողները նաև ճանապարհային ծախսերն են հոգում»-գրել է թերթը: