Առաջիկա օրերին Արամ Ղարաբեկյանի դին կտեղափոխվի Հայաստան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի դին մինչև այս շաբաթվա վերջ կամ ամենաուշը` հունվարի 27-ին կտեղափոխվի Հայաստան: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը մահացել է հունվարի 11-ին ԱՄՆ-ում, 58 տարեկան հասակում:
Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
«Արամ Ղարաբեկյանը նոր լիցք հաղորդեց երևանյան երաժշտական կյանքին»
Արամ Ղարաբեկյանի դին տեղափոխվելու է հայրենիք
Սերժ Սարգսյան. Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար