ՀԱՊԿ-ն ձևավորում է հավաքական ավիացիոն ուժեր
ՀԱՊԿ-ն ձևավորում է հավաքական ավիացիոն ուժեր, որոնց կազմում ամենից առաջ կմտնի տրանսպորտային ավիացիան: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Դրանք կլինեն հավաքական ուժեր, որոնց կազմում բոլոր պետությունները կհատկացնեն համապատասխան ավիացիոն ստորաբաժանումներ: Մենք ենթադրում ենք, որ այդ կազմում ամենից առաջ կլինի տրանսպորտային ավիացիան, քանի որ ռազմական ավիացիան, ինչպես պայմանավորվել են գլխավոր շտաբերի ղեկավարները, կլինի արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում: Կարծում եմ՝ մոտ ապագայում կավարտենք նախագահների որոշումների նախագծերի համաձայնեցումը: Երբ դրանք ստորագրվեն, կսկսենք այդ ուժերի ձևավորումը»,- ասել է Ն. Բորդյուժան:
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություններն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Պայմանագրի համաձայն՝ մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերացնում են իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա