Պնախարարը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրած զինվորների մասին
Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրել է 9 հոգուց բաղկացած հայկական ստորաբաժանումը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց այցելության ժամանակ: Այս մասին գրում է Մեդիամաքսը:
«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Միթե սա հերոսություն չէ»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան