ՄԱԿ-ը անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով
«Մեծապես անհանգստացած եմ վերջին օրերին Կիևում տեղի ունեցած թեժ բախումներով, որոնց արդյունքում տուժել են շատ քաղաքացիներ: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին կառուցողական երկխոսություն սկսել և խուսափել լարվածության հետագա սրացումից»,- այս մասին «Ռիա Նովոստի» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը:
Նա կոչ է արել ընդդիմադիր առաջնորդներին հեռու մնալ իրենց այն կողմնակիցներից, ովքեր բռնության են դիմում, իսկ իշխանությանը՝ հասարակական կարգի պահպանման ժամանակ ապահովել մարդու իրավունքների միջազգային նորմերը:
ՄԱԿ-ի հանձնակատարի խոսքով՝ Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքները կարող են լրջորեն սահմանափակել քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև հանգեցնել մարդու իրավունքների ոտնահարման անպատժելիության:
«Կոչ եմ անում իշխանությունների կասեցնել օրենքների կիրառումը և նրանց բովանդակությունը մանրամասն վերանայելու ժամանակ տալ»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը:
Նախորդող՝
«Freedom House»-ը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են