ԱՄՆ-ն ևս չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
«Միացյալ Նահանգները սկսում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.
«Իրանը կատարել է ժնևյան համաձայնագրի սկզբնական մասի՝ «Համատեղ քայլերի ծրագրով» ստանձնած պարտավորությունները: ԱՄՆ կառավարությունն էլ իր հերթին քայլեր է ձեռնարկում, որպեսզի Իրանի նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները կասեցվեն»:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները միևնույն ժամանակ չեղյալ են հայտարարում ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող այն անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապ են ունեցել Իրանի պետրոքիմիական արդյունաբերության արտադրանքի, ոսկու և այլ մետաղների վաճառքի հետ, ինչպես նաև Իրանի ավտոարտադրող ընկերություններին ապահովել են անհրաժեշտ ապրանքներով:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած նիստի ընթացքում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարաներն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում են ընդունել: Պատժամիջոցների կասեցումը վերաբերում է իրանական նավթի փոխադրման, տրանսպորտային ապահովագրության և պետրոքիմիական արտադրանքի վաճառքի ոլորտին:
Նկատենք, որ նախօրեից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Մինչ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների դադարեցման մասին որոշումը՝ ԻԻՀ փոխնախագահ, ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Իրանն հունվարի 20-ից դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Ինչի՞ դիմաց է Իրանը հրաժարվում ուրանի 20 տոկոս հարստացումից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում