Սոչիի օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության ժամանակացույցը
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Սոչիի օլիմպիական խաղերում հանդես եկող հայ մարզիկների մասնակցության ժամանակացույցը:
Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9-ին, ժամը 14-16 –ը կմրցի 15 +15 կմ մրցավազքում (սկիաթլոն): Փետրվարի 11-ին, նույն ժամերին Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14-ին` 15 կմ դասական ոճում և փետրվարի 23-ին, ժամը 11-ին աշոցքցի վարպետը կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե 3 ժամ:
Նույն օրերին և ժամերին ասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը, սակայն, չի հայտավորված 50 կմ տարածությունում:
Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը կմրցի փետրվարի 13-ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում, ժամը 14.00 -15.40:
Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22-ին` հատուկ ոլորվայրէջքում:
Հավելենք, որ մրցաձևերը կանցկացվեն 2 մրցահերթով` կեսօրին և երեկոյան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում