Ադրբեջանական ՊՆ զորամասերը համալրվել են կանանցով
Տարեսկզբից Ադրբեջանի ՊՆ զորամասերում ծառայության են անցել մոտ 500 կանայք: Այս մասին, «Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ, տեղեկություն է տարածել Լրագրողների հետաքննության «Դոկտրինա» կենտրոնը:
Ըստ աղբյուրի, կանայք զորամասերում աշխատանքի են անցել որպես սանիտար, խոհարար, հավաքարար. զորամասերում ներգրավվելու են նաև քաղաքացիական բժիշկներ:
Իսկ երկրի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՊՆ համակարգում քաղաքացիական անձանց թիվը գնալով աճելու է:
Հիշեցնենք, որ այդ հաստիքներում կանանց ներգրավվումը հայկական բանակում սկսվել է դեռևս 2000-ականների սկզբին, իսկ 2013 թվականից, ռազմա-ուսումնական հաստատությունները ընդունելություն են սկսել նաև կանանց համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա