Ադրբեջանը հաղորդում է ևս մեկ զոհի ու վիրավորի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն է տարածել բանակում տեղի ունեցած երկու միջադեպի մասին:
Ըստ առաջին հաղորդագրության, 19-ամյա Խագանի Հուսեյնովը, «զենքի հետ անզգույշ վարման» հետևանքով հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել:
Երկրորդ հաղորդագրության համաձայն, զինծառայող Ակպեր Ալիևը մահացել է «սրտի անբավարարության» պատճառով:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հաջորդող օրերին, Ադրբեջանի ՊՆ-ն անընդհատ հաղորդագրություններ է տարածում բանակում տեղի ունեցած տարբեր միջադեպերի մասին: 4 զինծառայողներ էլ վիրավորվել էին երեկ` հունվարի 21-ին:
Ադրբեջանը հաղորդում է 4 վիրավորների առկայության մասին
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Ադրբեջանը հաղորդում է 4 վիրավորների առկայության մասին
Պնախարարը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրած զինվորների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան