Բոժկո. «Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր Ուկրաինային»
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կիևում սպանված հայազգի երիտասարդ Սերգեյ Նիգոյանի մասին:
«Հազա՜ր ափսոս քո նահատակ հերոս կյանքի համար, սիրելի Սերգեյ: Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե Ղարաբաղի լեռներում, թե Կիևի փողոցներում: Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր Ուկրաինային, նա դեռևս չի կայացել որպես մարդասեր պետություն, դրա համար էլ չկարողացավ պահպանել քեզ:
Հենց հանուն մարդասիրության այդ մակարդակի թափվեց քո հերոսական արյունը, իր մարդկային դեմքը աշխարհի առաջ պարզերես կանգնելու համար է շարունակվում արդեն հարյուրամյակներ տևող ուկրաինական պայքարը: Հավերժ փառք քեզ և հավերժ փառք քեզ հետ նահատակվածներին»,-գրել է նախկին դեսպանը:
Հիշեցնենք, որ Կիևում Գրուշևսկի փողոցում գլխի և վզի հատվածներում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է հայազզհի 20-ամյա ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը: