Հարցազրույցներ 12:05 22/01/2014

Ո՞վ պիտի վերադարձնի ազատամարտիկի ընտանիքի խաբեությամբ կորցրած բնակարանը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Արցախյան ազատամարտի մասնակից, «Արամո» ջոկատի անդամ և 1992 թվականին թեժ մարտերում զոհված Արամայիս Մնացյանի ընտանիքը կորցրել է բնակարանը: Նրա կինը` Զվարթ Մնացյանը դեռ 2009-ին վիրահատության համար 450 հազար դրամ գումար ստանալու դիմաց բնակարանը գրավադրել է «Ա. Բաղրամյան» գրավատանը: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվում է, որ տիկին Մնացյանի ու նրա նման ևս 40 անձանց բնակարանը նշված գրավատան տնօրեն Արսեն Բաղրամյանի 600 մլն պարտավորության համար գրավադրված է BTA (ԲՏԱ) բանկում:

«Ես բանկ չեմ գնացել, ես գնացել եմ էդ Արսենի գրավատուն, ինձ ասել են նոտարական վավերացումով ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, ես էլ ստորագրել եմ: Սա խաբեություն է, ինչպե՞ս կարելի է ինձ խաբեությամբ հանել իմ բնակարանից», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հուսահատված ասում էր հաշմանդամություն ունեցող կինը: Նրա երկու որդիները արդեն չափահաս են, մեկը սովորում է Երևանի պետական համալսարանում, մյուսն էլ սոցիալական ծանր վիճակի պատճառով կիսատ է թողել ուսումը Ֆիզիկական կուլտուրայի համալսարանում:

Նշված գրավատան տնօրեն Արսեն Բաղրամյանը, փոխտնօրենը և գլխավոր հաշվապահը խարդախություն կատարելու համար դատապարտվել են և այժմ կրում են իրենց պատիժը: Սակայն ընտանիքը շարունակում է մնալ առանց բնակարանի, քանի որ բնակարանները այդպես էլ մնում են ԲՏԱ (BTA) բանկի տնօրինության տակ:

Այս ամենի հետևանքով տուժած Զվարթ Մնացյանի և նույն ճակատագրին արժանացած Արշավիր Սամուելյանի ու Համբարձում Դավթյանի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Վիրաբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ, ըստ որի` BTA բանկը դիմել է «խորամանկության» և ցեսիայի (իրավունքի զիջման) պայմանագրով բանկը զիջել է այդ պարտավորությունը «ՍԱՐ Կապիտալ» ՍՊԸ-ին:

Փաստաբանն ասաց, որ այն նոր հիմնադրված ՍՊԸ է, ոչ մեկ տեղյակ չէ՝ ինչով է զբաղվում, ինչ գործունեություն է իրականացնում, արդյոք լիցենզիա ունի՞ վարկային գործունեությամբ զբաղվելու համար, թե ոչ: Ավելին, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «ՍԱՐ Կապիտալ» ՍՊԸ-ն և ԲՏԱ բանկը նույն հասցեում են գրանցված ու այն պայմանագիրը, որը ԲՏԱ բանկի անունից կնքվել է քաղաքացիների հետ, ստորագրել է այն անձը, որը հանդես է եկել որպես «ՍԱՐ կապիտալի» տնօրեն:

«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը, բայց ակնհայտ է, որ ԲՏԱ բանկը իր անունը չերևալու համար ինքն իրենով ստեղծել է ինչ-որ Սար կապիտալ ՍՊԸ ու էդ պարտավորությունը զիջել է այդ ՍՊԸ-ին»,- կարծիք հայտնեց փաստաբան Վիրաբյանը:

Փաստաբանը ներկայացրեց գործում ներգրավված ևս մի անձի` սնանկության կառավարիչ Հրանտ Ղամբարյանին, ով սնանկության գործընթաց է սկսել` «ՍԱՐ կապիտալ»-ը` Արսեն Բաղրամյանին սնանկ ճանաչելու դիմումով:

«Հրանտ Ղամբարյանի հետ այդ ՍՊԸ-ն սկսում է իր ակտիվ գործողությունները, մտնում են դատարան ու առանց աճուրդ նշանակելու, առանց մարդկանց տեղյակ պահելու միջնորդություն է ներկայացնում հանցագործությամբ ձեռք բերված յոթ քաղաքացիների գույքը 19 մլն դրամի փոխարեն զիջում է «ՍԱՐ կապիտալ»-ին: Դատարանն էլ առանց տեղյակ պահելու այս մարդկանց, գոնե որպես երրորդ անձ, որոշում է կայացրել ու բավարարել»,-ասաց Լուսինե Վիրաբյանը:

Զոհված ազատամարտիկի կնոջ` տիկին Զվարթի, պատմելով` Ղամբարյանը վիրավորել է իրեն ՝ «ինձ չի հետաքրքրում, թե զոհվածի կին ես»:

2013-ի օգոստոսի 14-ին փաստաբանը ոստիկանության կենտրոնականի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ ԲՏԱ բանկի, «ՍԱՐ կապիտալ»-ի և Հրանտ Ղամբարյանի ոչ իրավաչափ գործողություններից մարդիկ են տուժել և 2013-ի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ: Սակայն մինչև այժմ փաստաբանի համար անհայտ պատճառներով բնակիչները տուժող չեն ճանաչվել, իսկ նախաքննությունը վարող ոստիկանության քննիչ Էդգար Այվազյանին փաստաբան Վիրաբյանի դիմումը արդեն մեկ ամսից ավել է` պատասխան չի ստացել:

Այժմ դեռ բնակիչներն ապրում են իրենց բնակարաններում, սակայն արդեն անվանափոխություն է արված: Տիկին Մնացյանն պատմեց, որ Հրանտ Ղամբարյանը գրեթե ամեն օր առավոտյան զանգում է ու ստիպում դուրս գալ տներից:

Այս մասով` փաստաբանը panorama.am-ին հայտնեց, որ իրենք դատարանի միջոցով կասեցրել են վտարման գործընթացը՝ հարուցված քրեական գործը ընթացքում լինելու պատճառով.

«Երբ արդեն որոշվի, որ այս քաղաքացիները իրոք կրել են վնաս, որպես նոր երևան եկած հանգամանք, կդիմենք, որ այդ պայմանագիրը անվավեր ճանաչվի ու նրանց սեփականության իրավունքը վերականգնվի: Բնակիչներին հետաքրքրում է իրենց բնակարանը: Մենք տվել ենք հաղորդումը թող նախաքննությունը պարզի՝ ինչպես է այս շղթան կազմվել, ինչպես է բանկը ձեռք բերել բնակարանները», -մեզ հետ զրույցում հավելեց փաստաբանը:

Նշենք նաև, որ փաստաբանը դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գոնե դատարանի միջոցով բնակիչները տուժող ճանաչվեն: Այդ գործով նիստը կկայանա հունվարի 23-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}