ՍԴ-ն ԱԺ 4 խմբակցությունների միջնորդությունը քննության կառնի հունվարի 24-ին
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին քննության կառնի Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի միջնորդությունը՝ մինչև ՍԴ-ում գտնվող գործի դատաքննության ավարտը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը կասեցնելու մասին: Այդ մասին փոխանցում են Panorama.am-ի աղբյուրները:
ՍԴ լրատվության հետ կապերի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը, սակայն, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հստակ օր չմատնանշեց` ասելով, որ մինչև հունվարի 25-ը որոշումը հայտնի կլինի:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 26-ին ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշել էր մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն քննության առնել նույն օրենքի 38-րդ (կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը) և 39-րդ (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը) հոդվածների գործողության իրավաչափությունը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» արդեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին:
Հարակից հրապարակում`
Պարտադիր կուտակային վճարի ճակատագիրը ՍԴ-ն կորոշի մինչև հունվարի 25-ը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան