«Դիլիջանի դպրոց»-ն այս սեպտեմբերին դռները կբացի 90 ուսանողների համար
Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն և «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը հունվարի 25-ին, ժամը 11.00-ին կկազմակերպեն «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում:
Ծրագրի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Բաց դռների օրը» կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Աքյան» արվեստի սրահում։
Միջոցառումը հնարավորություն կընձեռի հանդիպելու UWC Հայաստանի ներկայացուցիչներին, «UWC Դիլիջան»-ի տնօրեն Ջոն Փադըֆութին և դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին։
Ջոն Փադըֆութը և Վերոնիկա Զոնաբենդը, ինչպես նաև UWC Հայաստանի անձնակազմի այլ ներկայացուցիչներ կպատասխանեն UWC դպրոցներին, այդ թվում` «UWC Դիլիջան»-ին վերաբերող բոլոր հարցերին, ինչպես նաև կներկայացնեն ընդունելության կարգը։
«UWC Դիլիջան» դպրոցը դռները կբացի ս.թ. կհանձնվի սեպտեմբերին` ընդունելով առաջին 90 աշակերտներին, որոնցից 10 Հայաստանից կլինեն: UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով:
Եվս 11 հայաստանցի երեխաներ հնարավորություն կունենան սովորել UWC-ի համակարգի այլ երկրների քոլեջներում` Իտալիայում, Ուէլսում, Հոնգ Կոնգում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:
UWC համակարգում և «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորելու հայտերը լրացվում են առցանց` www.am.uwc.org կայքում: ՀՀ քաղաքացիների համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014 թ.-ի փետրվարի 17-ն է։
Միջոցառման էջը «Ֆեյսբուք» ցանցում:
Հայաստանում UWC-ի էջը «Ֆեյսբուք» ցանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա