Քաղաքական 17:25 22/01/2014

ՄԻԵԴ-ում կայացավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը (Լուսանկարներ)

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։

«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի` բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ․-ի մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։ 

Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստից։

Դատական նիստի բացումից հետո առաջինը հանդես եկավ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարկ Մյուլերը՝ ներկայացնելով հայցվորների պահանջը։ Հայցվորը նշում է, որ Հայաստանը ԼՂՀ-ի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում․«Հայաստանը վերահսկում է անգամ ԼՂՀ կառավարության գործողությունները։ Հայաստանը հասել է միացյալ պետության ստեղծման իր երազանքին»։

Հայցվոր կողմը ներկայացնող մյուս փաստաբանը ևս փորձում էր փաստարկել, իբր Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն» ունի ԼՀՂ-ի նկատմամբ՝ անգամ ֆինանսական, ռազմական առումով․«Հայաստանը Ստեփանակերտին մատարակարում է զենք և ֆինանսական միջոցներ։ ԼՂ-ն գոյատևում է միայն այլ երկրից ստացվող օգնությամբ»։

Հայաստանը՝ որպես պատասխանող, ներկայացնում էր ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

Հայցի դեմ հայկական կողմը փաստարկում էր, որ հայցվորները, մինչ Եվրոպական դատարան դիմելը պետք է սպառեին ներպետական դատական ատյանները։

Հայկական կողմից նշվեց, որ ՄԻԵԴ-ը կարող է մեծ դեր կատարել՝ տեղական դատարաններին հնարավորություն տալով ապացուցել իրենց անկախությունն ու արդարադատությունը։

«Հայցվորները նշում են, որ Լոնդոնի փաստաբանները չեն տիրապետում Հայաստանի արդարադատությանը, սակայն նշենք, որ Հայաստանում ևս կան փաստաբաններ, որոնք կարող էին օգնել նրանց։ Հայաստանում նրանք կարող են դիմել և ստանալ փոխհատուցում՝ բանակի կողմից արված վնասների դիմաց։ ԼՂՀ-ում նրանք կարող են դիմել և վերականգնել իրենց սեփականության իրավունքը, հատկապես, երբ կան դրա համար արդեն իսկ նախադեպեր, երբ մարդկանց տունը պատերզմի արդյունքում քանդվել է, սակայն նրանք ԼՂՀ դատարանում կարողացել են հասնել իրենց իրավունքների վերականգնմանը և ստանալ իրենց սեփականությունը։ Հայաստանը եվրոպական երկիր է, որտեղ գործում են բազմաթիվ ավիաընկերություններ և Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ազերիների մուտքի որևէ արգելք չկա։ Ինչո՞ւ նրանք չեն գործել այսպես։ Սա խոսում է այն մասին, որ նրանց սխալ խորհուրդ են տվել փաստաբանները։ Նրանք մեղքից չեն ազատվում, եթե չգիտեն Հայաստանի օրենքները, չեն սպառել տեղական արդարադատության բոլոր ատյանները»,-ասաց հայկական կողմի փաստաբան Ջեոֆրի Ռոբերթսոնը։

Լեռնային Ղարաբաղում փոխհատուցման հետ կապված նշվեց, որ նրանք կարող են ԼՂՀ-ում ստանալ ոչ միայն փոխհատուցում, այլ նաև վերականգնել իրենց հողատարածքը, ինչպիսի նախադեպ կա ԼՂՀ-ում։

«Այս գործերը ամբողջությամբ փոշիացնում են հայցվորի փաստարկը, թե նրանք չեն կարող գալ Հայաստան և վերականգնել իրենց սեփականությունը, ուղղակի նրանք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում ԼՂՀ-ում»,-ասաց փաստաբանը։

ՀՀ-ն չի ընդունում նաև հայցվորների այն բողոքը, թե ՀՀ-ն «արդյունավետ իրավազորություն» է իրականացնում ԼՂՀ-ի նկատմամբ։

«Հայցվորները գործում են «տեղեկությունների» հիման վրա, թե Հայաստանը «արդյունավետ իրավազորություն» և զգալի ռազմական ներկայություն ունի ԼՂՀ-ում։ Սա չի համապատասխանում իրականությանը։ Այդ «տեղեկությունները» հիմնականում ադրբեջանական պրոպագանդայի արդյունքն են, սրանք վկայություններ չեն։ Դատարանը պետք է փաստացի ծանոթանա հայցվորի կողմից ներկայացրած «վկայություների» հետ։ ԼՂՀ-ում չկան հայկական զորամիավորումներ, փողոցներում չկան զինվորներ։ Ինչպես վկայում են ԼՂՀ իշխանությունները, ԼՂ-ն օկուպացված չէ, այն անկախ պետություն է, իր դեմոկրատական ընտրված իշխանությամբ։ Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեն տեղական դատարաններ, բանիմաց դատավորներ, ովքեր կարող են պաշտպանել մարդկանց իրավունքները»,-նշում է փաստաբանը։

Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո հայցվորների պաշտպանությամբ հանդես եկան նաև Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են գործում որպես երրորդ կողմ։

Ելույթներից հետո դատավորների կողմից հարց ու պատասխանից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ։ Գործով որոշումը կլինի ավելի ուշ, որի մասին կտեղեկացվեն կողմերը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}