Հոլիվուդյան նոր դիետա` մանկական կերի հիման վրա
Հոլիվուդում նոր BOOM է` դիետա մանկական կերի հիման վրա: Այս դիետայից ստացված արդյունքները ցուցադրում են հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Էնիսթոնը, Րիզ Ուզերսպունը, Բեյոնսեն և Լեդի Գագան:
Այդ սննդակարգը, բացի նիհարելուց, հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը շլակերից, իսկ գաղտնիքը ընդամենը նրանում է, որ հարկավոր սկնվել երեխաների համար նախատեսված մթերքներով: Այս մասին գրում է «Խոչու.ուա» կայքը:
Դիետան ենթադրում է, որ պետք է սնվել մանկական կերերով` բանջարեղենային, մրգային, մսային պյուրեներով, որոնք վաճառվում են փոքր տարաներով: Տարաների փոքր չափսն է հենց երաշխավորում, որ երբեք ավելի շատ չեք ուտի, իսկ բացի այդ` կալորիականությունը նույնպես չափի մեջ է:
Կարևոր է նաև, որ մանկական կերը զերծ է քիմիայից և պատրաստվում է բնական մթերքներից, չի պարունակում աղ և համեմունքներ: Այնպես որ այս սննդկարգին շատ հեշտ է հետևել. հարկավոր է միայն ժամանակին հասցնել գնել մանկական կերը:
Դրական կողմերի թվարկումից հետո աղբյուրը, սակայն, մատնանշում է նաև բացասական կողմերը, այն է` ցածր կալորիականությունը իր հերթին կարող է խնդիրների հանգեցնել: Որպես հետևանք` դեպրեսիա, հոգնածության զգացում, գլխացավեր և առողջական այլ խնդիրներ: