ՀէՑ-ի աշխատակիցներն Աստված են կանչում, որ մինչև մարտ Բիբինը չլինի
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինից աշխատակիցները չեն դադարում դժգոհություններ հայտնել: Հիշեցնենք, որ վերջինս որոշում էր կայացրել լուծարել խոշոր սպառողների դեպարտամենտը՝ 41 աշխատակիցների թողնելով գործազուրկ:
Դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանը «Ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ գործընթացը մինչև մարտ ամսվա վերջ սառեցված է: Այդպիսի որոշում կայացրել է Եվգենի Բիբինը, սակայն ակնհայտ է, որ Մոսկվայի միջամտությամբ:
«Երեկ ասացին, որ գործընթացը սառեցվել է մինչև մարտ ամսվա վերջ: Չգիտենք արդեն ինչ կլինի, բայց լավ բանի հույս ունենք»,-ասել է Ասկարյանը, ապա շարունակելով իր միտքը՝ հույս է հայտնել, որ մինչև մարտ Բիբինն այլևս չի լինի. «Աստված տա՝ Բիբինը մինչև մարտ ամիս չլինի, մենք նորմալ աշխատենք»:
Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ Բիբինը չի լինի, Ռ. Ասկարյանը պատասխանել է. «Չի մնա, կգնա: Ես այնքան համոզված չեմ, բայց պետք է թողնի-գնա, նա չի կարողանում աշխատել, կթողնի ու կգնա կտեսնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան