Կամո Ադամյանը կնշանակվի ԱՆ աշխատակազմի ղեկավար
Կառավարության հունվարի 23-ին կայանալիք նիստում Կամո Ադամյանը կնշանակվի Արդարադատության նախարարության աշխատակզմի ղեկավար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Կամո Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար», -նշված է որոշման նախագծի մեջ, որը կընդունվի վաղը կառավարության նիստում:
Նշենք, որ Արդարադատության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը այդ պաշտոնից ազատվել էր 2013-ի հոկտեմբերին, որում պաշտոնավարում էր 2002 թվականից: