Մ.Մելքումյան. Քոչարյանը լիովին իրավունք ունի արտահայտվելու և նույնիսկ շուտ պետք է արտահայտվեր
«Ռոբերտ Քոչարյանը ծանրակշիռ պետական գործիչ է, ով ժամանակին բավական արդյունավետ կառավարել է երկիրը, իսկ թերություններ միշտ են եղել: Ես այն կարծիքին եմ, որ նա լիովին իրավունք ունի արտահայտվելու խնդիրների շուրջ և նույնիսկ շուտ պետք է արտահայտվեր»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահի անվան շուրջ առկա խոսակցություններին և շրջանառվող լուրերին:
Հարցին, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը ծրագրում է վերադառնալ մեծ քաղաքականություն, պատգամավորը նշեց, թե «կարող է արտահայտել միայն իր սիմպատիաները, ինչն էլ արեց: Եվ Ռոբերտ Քոչարյանը ինքն է որոշելու ` վերադառնա, թե ոչ»:
Իսկ ահա այն խոսակցություններին, թե այսքանով 2018թ-ի նախագահական ընտրությունների համար հիմք է դրվում, Մ. Մելքումյանն արձագանքեց.
«Մինչ նախագահական ընտրությունները դեռ շատ ժամանակ ունենք, իսկ բացի այդ «եթե»-ներով քաղաքականություն չեն վարում: Թեև մենք գտնում ենք, որ մինչև 2018թ-ը սպասել պետք չէ` երկրում իրավիճակ պետք է փոխվի»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան