Նախագահը Արմեն Սարգսյանին ազատել է Կորեայում ՀՀ դեսպանի պարտականություններից
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով Արմեն Սարգսյանին ազատել է Կորեայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, իսկ մյուսով կատարել նոր նշանակում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից», -նշվում է Սերժ Սարգսյանի առաջին հրամանագրի մեջ:
Իսկ մյուս հրամանագրում նշվում է հետևյալը.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո)»: Այդ մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից: