ՊՆ. Հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները
ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններից հետո համացանցում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ սահմանագծի մի քանի հատվածում հակառակորդին հաջողվել է առաջխաղացում ապահովել` զբաղեցնելով որոշ կարևորագույն դիրքեր:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալը, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ:
«Եթե Մարտակերտի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ, հակառակորդին հաջողվել էր մոտենալ հայկական մարտական դիրքին, ապա Հադրութի ուղղությամբ իրականացված գործողությունը կանխվել է չեզոք գոտու տարածքում»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, հայ դիրքապահները վստահության իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում