Ոստիկանությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» մասին հրապարակումները
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործութնունների» մասին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները ոստիկանությունը ուսումնասիրում է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գյումրիի մեր աղբյուրները պատմում են հետևյալը. Սպարտակ Ղուկասյանն իր մի քանի թիմակիցների հետ գնացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն և շենքի առջև սպառնալիքներ տեղացել Բալասանյանի ու նրա ընտանիքի հասցեին: Ավելին, նույնը տեղի է ունեցել Բալասանյանի ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանի դիմաց: Ըստ գյումրեցի մեր աղբյուրների նույնիսկ կրակոցներ են հնչել:
Ավելի վաղ Panorama.am-ը խոսել էր Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ և նա ասել էր, որ այդ ժամանակ Բալասանյանը տանը չի եղել և ԱՄՆ-ից վերադարձել է միայն երեկ:
«Ամեն դեպքում տան մերձակայքում կան տեղադրված տեսախցիկներ, երեկվա տեսագրությունը, բնականաբար, կա, և դիտելուց հետո անհրաժեշտության դեպքում դրանք կհրապարակվեն», -ասել էր Եգանյանը:
Մեր տեղեկություններով, Բալասանյանը խիստ անհանգստացած է արդեն մի քանի անգամ կրկնվող նման դեպքերի կապակցությամբ և որոշել է դիմել համապատասխան մարմիններին` «սանձելու Վարդան Ղուկասյանի անսանձ որդուն և վերացնելու անպատժելիության մթնոլորտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան