ՊԲ. Ադրբեջանը փորձում է իր սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ղարաբաղյան կողմը դիվերսիոն գործողություն է իրականացրել:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ տարածված հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ադրբեջանը փորձում է նախորդ օրը, ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ իրականացված սադրիչ գործողությունները վերագրել արցախյան կողմին»,- նշեց նա:
Նախորդիվ`
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Ադրբեջանը հաղորդում է 4 վիրավորների առկայության մասին
Պնախարարը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրած զինվորների մասին
Նոր դիվերսիա` ազդանշան քաղաքական նահանջի մասին