Եվրամայդանում 20-ամյա հայ է սպանվել
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հաստատել են, որ Կիևում սպանված երիտասարդը հայազգի Սերգեյ Նիգոյանն է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ավելացնելով, որ այս պահին ճշտվում է սպանվածի քաղաքացիությունը:
«Ուկրաինսկայան Պրավդա» պարբերականը գրում է, որ Կիևում Գրուշևսկի փողոցում գլխի և վզի հատվածներում ստացած հրազենային վնասվածքներից հայազգի ակտիվիստ է զոհվել: Թերթի տեղեկություններով, զոհվածը Եվրամայդանի ակտիվ մասնակից է:
Հայտնի է, որ 20-ամյա երիտասարդը ծնվել է Ուկրաինայում և բնակվել Դնեպրոպետրովսկում: Նիկոյանը Եվրամայդանի ցույցերին է միացել դեկտեմբերի 8-ից: Պարբերականը հրապարակել է Սերգեյի մասնակցությամբ տեսանյութը: