«Սիրիայում պատերազմի ավարտից հետո առաջնային պետք է փնտրեն 50 հազար անհետ կորածներին»
Անհետ կորած մարդկանց հարցերով միջազգային հանձնաժողովի ղեկավար Քեթրին Բոմբերգերը հայտարարել է, որ Սիրիայում անհետ կորած 50.000 մարդու որոնումները երկրի համար առաջնային պետք է լինեն պատերազմն ավարտվելուց հետո: Այս մասին հայտնում է Rbk-ն` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
«Հակառակ դեպքում Սիրիայում երբեք չի լինի խաղաղություն և կայունություն»,-ասել է հանձնաժողովի ղեկավարը:
Անհետ կորած մարդկանց հարցերով միջազգային հանձնաժողովը հիմնադրվել է 1996 թվականին Բոսնիայում և մշակել է Բալկանյան պատերազմի տարիներին (1992-1995թթ.) անհետ կորած ավելի քան 30.000 մարդու որոնումների ծրագիր:
Ներկայում կազմակերպությունը աշխատում է Բալկաններում, Իրաքում, Լիբիայում, Կիպրոսում, Չիլիում և Սալվադորում, ինչպես նաև ահաբեկչությունների ժամանակ զոհված անձանց ինքնությունը պարզելու հարցում օգնում է Ինտերպոլին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին