Տարածաշրջան 19:35 22/01/2014

Ինչ եղավ հետո, երբ Հեյդար Ալիևը չայ չխմեց Սևանից

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյան իր Ֆեյսբուքյան էջում, վերլուծականով անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարություններին.

«Երեկ պատմական Գանձակ քաղաքի նորակառույց թաղամասերից մեկում, սեփական պատմություն չունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին փորձել է ոգևորել իր ժողովրդին: Լվանալով ադրբեջանցիների ուղեղները, կեղծիք, ատելություն և պատերազմ քարոզող Ալիևը այնուամենայնիվ կարծում եմ ունի դրա համար նաև անձնական պատճառներ: Արցախյան պատերազմի պատմությունը մեծ և ծանր հետք է թողել Ալիևների ընտանիքի համար: Չնայած, որ այդ ժառանգությունը նրանց բաժին է հասել Վեզիրովի, Մութալիբովի ու Էլչիբեյի ապաշնորհ քաղաքականության արդյունքում, այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակին պարտվել է հենց ալիևների հրամանատարության տակ գործող բանակը:

Վեզիրովն ու Մութալիբովը կարծում էին թե Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլ վայրերում խաղաղ բնակվող հայերի զանգվածային ջարդերով կարող էին կասեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ապրելու իրավական պահանջը, որը նույնիսկ ավտորիտար սովետական սահամանադրությունն էր թույլ տալիս: Արդյունքում Ադրբեջանի իշխանությունների և ԽՍՀՄ որոշ չինովնիկների կողմից խրախուսվում էին պատմական հայկական բնակավայրերի վրա զինված հարձակումներն ու անզեն հայերի մասսայական սպանությունները:

Ավելի ուշ Ազգային ճակատի ղեկավար Էլչիբեյի կառավարության խնդիրը Ղարաբաղի դեմ լայնածավալ պատերազմ սանձարձակելն էր, որն ուղեկցվում էր Հայաստանի ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի վրա օդուժի, հեռահար տեխնիկայի, և բազմակի անգամ գերազանցող զինուժի հարձակումներով ու ռմբակոծումներով: Ակնհայտ էր, որ Էլչիբեյի հույսը նաև Թուրքիայի աջակցության վրա էր, որը տեղի չունեցավ (բացահայտ կերպով): Մոտ երկու տարի անընդմեջ հարձակողական մարտեր մղող Ադրբեջանը, չկարողացավ օկուպացնել Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունը` բացառությամբ Շահումյանի շրջանի ու Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի: Ավելին` ղարաբաղյան պաշտպանական ստորաբաժանումների կողմից ազատագրվեցին պատմական հայկական Բերձորի, և Քարվաճառի տարածքները` հնարավորություն տալով Ղարաբաղին ազատվել շրջափակման օղակից:

Հետագայում ներքին խժդժությունները խորացրերցին Ադրբեջանում հասունացող ճգնաժամը և պատմական Գանձակում տեղակայված զորամասերից մեկը 1993թ. հունիսին շարժվեց այս անգամ ոչ թե դեպի Լեռնային Ղարաբաղի, այլ դեպի Բաքվի մատույցները` հեղաշրջում կատարելու նպատակով: Հայդար Ալիևի շնորհիվ հնարավոր եղավ կանխել Ադրբեջանում հասունացող քաղաքացիական պատերազմը, քանի որ ժողովուրդը և բանակային ստորաբաժանումները իրենց պարտությունների ու բոլոր ձախողումների մեջ մեղադրում էին Էլչիբեյի ապաշնորհ կառավարությանը:

Հեյդար Ալիևը խոստացավ, որ ամեն ինչ կանի, որպեսզի գրավի Ղարաբաղը, մաքրի Ստեփանակերտը հայերից և խոստացավ նույնիսկ թեյ խմել Սևանա լճի ափին: Արդյունքում ընդամենը մեկ ամիս հետո, 1993թ. հուլիսին մինչև ատամները զինված ադրբեջանցիները փախան պատմական Ակներից (սովետական Աղդամ) և հարակից գյուղերից, օգոստոսին ադրբեջանական զինուժը փախավ Մոլոկան կոչվող բնակավայրից և հարակից շրջաններից (սովետական Ֆիզուլու շրջան), իսկ մինչև նոյեմբեր փախան նաև պատմական Ջրականից (սովետական Ջաբրայիլ), Կովսականից (սովետական Զանգելան) և հարակից այլ բնակավայրերից:

Տաս ամիս պատերազմելուց հետո Հեյդար Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանն ուղակի կկործանվի, որովհետև գտնվում էր լիակատար արտաքին քաղաքական վակումի և ռազմական անհաջողությունների մեջ: Ադրբեջանցին չէր ցանկանում պատերազմել հայկական տարածքների համար մղվող անօգուտ պատերազմում: 1994թ. մայիսի սկզբին Ադրբեջանը խնդրեց Ղարաբաղյան իշխանություններին` հրադադարի համաձայնագիր ստորագրել:

Ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության 25-ամյա ընթացքում Ադրբեջանի միակ ճիշտ քայլը` ստորագրված հրադադարի համաձայնագիրն էր: Դրանով Հեյդար Ալիևը ուղղակի փրկեց Ադրբեջանը, և ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի նավթային ու գազային գործոնի վրա: Իլհամ Ալիևը հրաշալի շանս ունի, ադրբեջանական ժողովրդին վերջնական խաղաղություն նվիրելու` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ու ինքնիշխանության ճանաչման միջոցով: Դա նաև ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության նպատակներից մեկն է: Այդ քայլով տարածաշրջանը կվերադառնա կայուն զարգացող, ինչը նախ և առաջ կբխի հենց Ադրբեջանի բնակչության շահերից, հատկապես, որ դեմոգրաֆիկ առումով ըստ Ալիևի նրանք հպարտանալու բան ունեն: Սակայն նա կարծես թե ցանկանում է գնալ ոչ թե իր հոր, այլ Աբուլֆազ Էլչիբեյի արկածախնդիր ճանապարհով:

Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում ուսանելու տարիներին Իլհամ Ալիևին հաստատ սովորացրած կլինեն, որ Հարավային Կովկասի պատմության ողջ ընթացքում, մինչև 20-րդ դարի սկիզբը Ադրբեջան պետություն և ադրբեջանցի ազգ գոյություն չի ունեցել (այդ հարցում ժամանակակից ադրբեջանցիները պետք է շնորհակալ լինեն Ստալինին): Հետևաբար հայկական Գանձակ քաղաքում Ալիևի հայտարարություններն այն մասին, որ ներկայիս Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական տարածքներ են, և ադրբեջանցիները վաղ թե ուշ պետք է վերադառնան` բնութագրվում է ոտնձգություն այլ պետության տարածքի նկատմամբ` ինչը դատապարտելի է միջազգային բոլոր նորմերով ու սկզբունքներով: Իսկ եթե հղում անենք պատմությանը, ապա Ալիևը պետք է բացատրի թե ինչպես է ներկայիս Ադրբեջանը հայտնվել պատմական Դաշտային Ղարաբաղի հայկական տարածքների վրա և այսօր էլ հավակնություններ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ:

Մի կողմից պարբերաբար բարձր պահելով պատերազմական ռիսկը տարածաշրջանում Ալիևը կարծում եմ գիտակցում է, որ իրականում ԼՂՀ դեմ երկրորդ անգամ պատերազմ սկսելու դեպքում ոչինի չի շահելու, ընդհակառակը ունենալու է տնտեսական, բարոյահոգեբանական, դեմոգրաֆիկ ու հնարավոր է նաև տարածքային նոր կորուստներ:

Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը որևէ շանս չի տալիս Ադրբեջանին ապագայում հույսեր ունենալու համար: Նա նաև գիտի է, որ տարածաշրջանում սպառազինությունների գերհագեցվածությունը հնարավոր պատերազմի դեպքում սպառնալու է ոչ միայն Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին ու Ադրբեջանին, այլ նաև շատ պետությունների տնտեսական, էներգետիկ և այլ շահերին: Զսպաշապիկ են նաև ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացը, հետխորհրդային տարածքում ձևավորվող նոր ինտեգրացիոն գործընթացներն ու ՌԴ աշխարհաքաղաքական աճող հավակնությունները, ինչպես նաև Իրանի հնարավոր դերակատարությունները տարածաշրջանային զարգացումներում: Հետևաբար գիտակցում է, որ պատերազմի քաղաքական ու ռազմական հնարավորությունները իրականում սահմանափակ են (եթե իհարկե ի հայտ չգան անկանխատեսելի գործոններ):

Հետևաբար որոնք են շարունակ կրկնվող տխմար բայց ռազմաշունչ հայտարարությունների ալիևյան մոտիվները: Կարծում եմ դրանք արվում են հետևյալ նպատակներով`

1. պատմության համար փորձ է անում սրբագրել ալիևյան ժամանակաշրջանի պարտությունը` խուսափելով ապագայում սեփական ժողովրդի առջև հնարավոր պատասխանատվությունից (այսինքն ոչ թե կորցրել են միայն Աղդամը և մյուս շրջանները, այլ նաև իբր թե իրենց պատկանող պատմական այլ տարածքներ կորցրել են շատ ավելի վաղ, ու հիմա Ալիևների իշխանության ներքո զարգացող Ադրբեջանը ապագայում հնարավորություն է ունենալու վերականգնել պատմական արդարությունը, ուրեմն այսօր արդեն կեցցեն բոլոր Ալիևները, որոնք պայքարել ու պայքարելու են այսպես կոչված պատմական արդարության վերականգնման համար: Այս տրամաբանությամբ են նաև մերթընդմերթ հնչում Արևելյան Ադրբեջան կոչվելու մառազմատիկ հայտարարությունները)

2. պատերազմ չտեսած, ադրբեջանական սերունդների շրջանում հակաքարոզչության բոլոր մեթոդներով (անձնական օրինակով, մեդիայով, դասագրքերով, այլիսլիներին պատժելով, սաֆարովներին հերոսացնելով և այլն) խորացնում է ընդհանուր թշնամու կերպարը, որը հեշտացնում է կոնսոլիդացիան ու ավտորիտար կառավարումը` լեգիտիմացնելով նավթային փողերի միանձնյա տնօրինման իրավունքը` միաժամանակ բացառելով ժողովրդավարական զարգացումները.

3. հրադադարի պայմաններում խրախուսում, և միաժամանակ արդարացնում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները ռմբակոծող ադրբեջանցի զինվորի հանցանքը միջազգային հանրության առջև.

4. սեփական ժողովրդի և միջազգային հանրության առջև պատճառներ է ստեղծում Ադրբեջանի համար բանակցային գործընթացը ձախողելու ընդգծված քաղաքականության համար.

5. փորձ է անում ավելի թանկ վաճառել տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իր քաղաքականությունը բոլոր շահագրգիռ կողմերին.

6. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի նկատմամբ զգուշավորության ու լարվածության ստեղծման պարբերական փորձեր է անում:

Գուցե այլ պատճառներ ևս ունենա Ալիև կրտսերը, բայց դա իրականում չի փոխում պատմությունն ու իրականությունը: Հուսահատ փորձերը քսան տարի շարունակ կերակրել են միայն ադրբեջանական քարոզչության լսարանը:

Հայաստանում և արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայ մարդ հստակ գիտակցում է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի փաստացի տարածքների պաշտպանությունն ու ճակատագիրը հարցի տակ դնողները գործ են ունենալու առնվազն 10 միլիոն մարդու հետ, հետևաբար իր 9.5 միլիոնի հետ Ալիև կրտսերը թող իզուր հույսեր չկապի: Ես խիստ կասկածում եմ, որ այդ 9.5 միլիոն ադրբեջանցիների 9,5% մտածում է այնպես ինչպես Իլհամ Ալիևը: Առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական օղակը ճեղքելը հեշտ գործ չէ, իսկ դրա մատույցներում երկրորդ անգամ պարտություն կրել հանուն Ալիևի դժվար թե ցանկանան»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}