Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի արագ շախմատի չեմպիոն
Երևանում անցկացված Հայաստանի արագ շախմատի 16-րդ առաջնությունում երկրի 2014 թ. չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը` 8 հնարավորից վաստակելով 7 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հաղթողից մեկ միավորով հետ մնացին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալը շնորհվեց Անդրիասյանին, բրոնզը` Հովհաննիսյանին:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 50 շախմատիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում