Տիգրան Մեծ պողոտայի նորակառույց անցումը ծածկված է ոչ թե սալահատակով, այլ գորգով
Տիգրան Մեծ պողոտայում գտնվող վերգետնյա նորակառույց անցումը ծածկված է ոչ թե սալահատակով կամ որևէ տեսակի քարով, այլ գորգով: Գետնանցման մոտ առևտրով զբաղվողների խոսքով` գորգը անցումի վրա է հայտնվել ոչ թե պատահաբար, այլ միտումնավոր: Նրանց խոսքով, մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո , երբ անցումն արդեն պետք է շահագործման հանձնվեր, շինարարները չէին հասցրել ավարտել բոլոր աշխատանքները, և կիսակառույց անցման հատակին գորգ էին փռել, որ դրա անբարեկարգ վիճակը չերևա:
«Հիմա որ քայլեք վրայով, կզգաք, որ գորգի տակ քարքարոտ է, այսինքն` ամբողջությամբ կառուցված չէ: Չգիտեմ, կարող է` ես սխալ եմ, բայց եթե մի բան մինչև վերջ չեն կառուցում, չպետք է թույլ տան, որ մարդիկ դրա վրայով քայլեն: Բա, որ մի բան պատահի»,- ասել է «Չորրորդ իշխանություն» թերթի զրուցակիցը:
Այժմ գորգը պատված է ձյունով և սառույցով: Արդյոք ձյան հալվելուց հետո գորգը կհեռացվի և անցման շինարարական աշխատանքերը մինչև վերջ կվարտվեն` դեռ հայտնի չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա