Ղուկասյանի մասին հրապարակումների կապակցությամբ քննչականում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության լրատվական ծառայությունը Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված հրապարակումների առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում նշվում է հետևյալը.
«Հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող և աշխատող անձանցից: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է»:
Նախորդող հրապարակումներ`
Կրակոցներ Սամվել Բալասանյանի տան դիմաց (տեսանյութ)
Ոստիկանությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» մասին հրապարակումները
Ս.Բալասանյան. Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան