Թոփչյանը հույսեր է կապում կրթության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի իրականացման հետ
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ռուսաստանի Դաշնության Հանրային հավատարմագրման ազգային կենտրոնի (Национальный центр общественно-профессиональной аккредитации) տնօրեն Վլադիմիր Նավոդնովը այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես տեղեկացնում են հիմնադրամից, կողմերը որոշել են համատեղ կազմակերպել կրթության որակի բարելավմանն ուղղված ուսուցողական դասընթացներ, նպաստել աշխատակիցների ու փորձագետների փորձի փոխանակման գործընթացին, ինչպես նաև, Բոլոնյան գործընթացի սկզբունքները հաշվի առնելով, իրականացնել խորհրդատվություն:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, կարևորելով համագործակցությունը, հույս է հայտնել, որ «երկու երկրներում կրթության որակի բարելավման գործընթացում արդյունավետ համագործակցությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա