Շանթ Հարությունյանը շարունակում է բուժումը «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ցեղակրոն կուսակցության առաջնորդ, հեղափոխական Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա շարունակում է բուժումը «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին ասել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ այսօր ժամը 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կքննի իր բողոքն ընդդեմ Շանթ Հարությունյանի կալանավորման ժամկետը երկարացնելու դատարանի որոշման: Պաշտպանը միջնորդում է վերացնել խափանման միջոցը և մերժել կալանավորման ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց 2013թ.-ի դեկտեմբերի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան