Ռոհանի. Իրան-ԱՄՆ 30-ամյա թշնամությունը հնարավոր է փոխել բարեկամության
«Իրան-ԱՄՆ 30-ամյա թշնամությունը հնարավոր է փոխել բարեկամության»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում շվեյցարական «ԱրԹիԷս» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Ոչ մի թշնամություն հարատև չէ, և ոչ մի բարեկություն էլ մշտապես չի լինում, հետևաբար Իրանն ու Միացյալ Նահագները երկկողմ ջանքերի միջոցով կարող են թշնամությունը փոխել բարեկամության»:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 20-ին, երբ ուժի մեջ մտավ Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագիրը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները կասեցնելու մասին որոշում կայացրեց: Բացի այդ, Եվրամիությունը ևս իրանական նավթի փոխադրման, տրանսպորտային ապահովագրության և պետրոքիմիական արտադրանքի վաճառքի ոլորտին վերաբերող պատժամիջոցները չեղյալ հայտարարեց:
Մինչ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների դադարեցման մասին որոշումը՝ ԻԻՀ փոխնախագահ, ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Իրանն հունվարի 20-ից դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա