Ռոմիկ Հարությունյանը ազատվել է ԱԱԾ-ի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Հարությունյանին ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով